Top-rated professionals with proven experience in fitness, wellness, and nutrition.
Select or search sport type...
All
Andranik Abrahamyan
Անհատական մարզիչ / Ֆիթնես մարզիչ
5.0
Անհատական մարզում
Ես մասնագիտացած եմ ուժային մարզումների և մարմնի փոխակերպման ծրագրերում։ Ունենալով 1 տարվա մարզչական փորձ՝ ես օգնում եմ հաճախորդներին հասնել իրենց ֆիթնես նպատակներին անհատական պլանների և սննդակարգային խորհրդատվության միջոցով:
Yerevan, Armenia1 year exp
Anahit Mikaelyan
Boxing
5.0
Բռնցքամարտի մարզում
Անահիտ Միքայելյան՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ և աթլետ՝ շուրջ 8 տարվա մարզական փորձով։ Հայաստանի փոխչեմպիոն և մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։ Որպես բռնցքամարտի մարզիչ՝ իրականացնում եմ անհատական և խմբային մարզումներ՝ ներառելով տեխնիկական և տակտիկական պատրաստություն, ֆիզիկական ունակությունների զարգացում, հարձակողական և պաշտպանական հմտությունների ուսուցում։ Կարևորում եմ մարզումների համակարգված կազմակերպումը, կարգապահությունն ու յուրաքանչյուր մարզիկի անհատական առաջընթացը։
Yerevan, Armenia2 years exp
Նանար Բաբայան
Անհատական մարզիչ / Ֆիթնես մարզիչ
5.0
Անհատական մարզում
Ես ֆիթնես մարզիչ եմ՝ WNBF Certified հավաստագրմամբ։ Մասնագիտացած եմ ուժային մարզումների և մկանային զարգացման ոլորտում։ Կարևորում եմ անհատական մոտեցումը, վարժությունների ճիշտ տեխնիկան, մարզման անվտանգությունն ու յուրաքանչյուր մարզվողի նպատակներին համապատասխան ծրագիրը։ Մշտապես զարգացնում եմ մասնագիտական գիտելիքներս և ձգտում օգնել մարդկանց հասնել իրենց լավագույն արդյունքներին։
Yerevan, Armenia3 years exp
Ovsanna Hakobyan
Strength Training
5.0
Group Fitness
Խմբային մարզումներ
Յուրաքանչյուր խմբային մարզում սկսվում է ճիշտ ընտրված կարդիո վարժություններով, որոնք նախապատրաստում են օրգանիզմը հիմնական ծանրաբեռնվածությանը։ Այնուհետև աստիճանաբար անցնում ենք ավելի բարդ և արդյունավետ վարժությունների՝ անհատականացնելով ծանրաբեռնվածությունը՝ ըստ մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի։ Փոփոխում ենք վարժությունները, աշխատանքային քաշերը և թիրախային մկանային խմբերը՝ ապահովելով բազմազան, արդյունավետ և նպատակային մարզում։
Մեր նպատակը՝ ճիշտ տեխնիկա, արդյունավետ ծանրաբեռնվածություն և տեսանելի արդյունք։
Yerevan, Armenia2 years exp
Qristine Hovsepyan
Անհատական մարզիչ / Ֆիթնես մարզիչ
5.0
Անհատական ֆիտնես մարզիչ
15 տարվա փորձ՝ սպորտային պարերում, 3 տարվա փորձ՝ ֆիթնեսում։ Մասնագիտացած եմ անհատական մարզումների, մկանային աճի և մարմնի ձևավորման ոլորտում։
Yerevan, Armenia3 years exp
Արփինե Թովմասյան
Strength Training
5.0
Խմբային մարզումԱնհատական ուժային մարզում
Մասնագիտացած եմ անհատական և խմբային մարզումներում։ Ֆիթնեսն ինձ համար ավելին է, քան պարզապես ֆիզիկական ակտիվություն․ այն ինքնաճանաչման, ինքնահաղթահարման և ներդաշնակության ճանապարհ է։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և հավատում եմ, որ ֆիթնեսը ոչ միայն կոփում է մարմինը, այլև բուժում հոգին։
Yerevan, Armenia1 year exp
Անի Բալդրյան
Cardio
5.0
Անհատական մարզումններ
Ավարտել եմ «Էրեբունի բժշկական քոլեջը», այնուհետև մասնագիտական կրթությունս շարունակել եմ ֆիթնեսի ոլորտում՝ AFNNA-ում՝ խմբակային մարզումների և ֆունկցիոնալ ֆիթնեսի ուղղություններով, ինչպես նաև WNBF-ում՝ պրոֆեսիոնալ անհատական մարզչի մասնագիտացմամբ։
Ունեմ 7 տարվա աշխատանքային փորձ ֆիթնեսի ոլորտում։ Անցել եմ նաև 6-ամսյա մասնագիտական վերապատրաստում AFBT-ում և մասնակցել Դմիտրի Նիկիֆորովի վարպետության դասին։
Ունեմ 5 միջազգային հավաստագրեր և մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցության փորձ։
Ինձ համար կարևոր է շարունակական մասնագիտական զարգացումը․ սիրում եմ սովորել, կատարելագործել գիտելիքներս և դրանք կիրառել աշխատանքում՝ յուրաքանչյուր մարզվողի օգնելով հասնել իր նպատակներին։
Yerevan, Armenia6 years exp
YELENA GASPARYAN
Cardio
5.0
Օր Gym
Ես մասնագիտացված եմ ուժային մարզումների մարզիչ։ 16տարվա մարզական փորձ,գործող մարզիկ,ՀՀ-ի և Միջազգային չեմպիոն։
. Gym
. Group Workouts
. Martial Arts Karate
Ավարտել եմ
🇦🇲բակալավր՝ ՀՖԿՍՊԻ-մարզիչ մանկավարժ
🇦🇲մագիստրատուրա՝ՀՖԿՍՊԻ-կինեզիոլոգիա
🇺🇸WNBF՝ Անհատական ֆիթնես մարզիչ
🇱🇻Guardian Girls Karate՝ ՀՀ-ում Աղջիկների ինքնապաշտպանության դեսպան և հրահանգիչ։
Yerevan, Armenia16 years exp
Susi stepanyan
Անհատական մարզիչ / Ֆիթնես մարզիչ
5.0
Anhatakan fitnes marzumner
Իմ անունը Սուսի է։ Ֆիթնեսն իմ կյանքի անբաժան մասն է, իսկ մարդկանց օգնելը՝ դառնալ ավելի ուժեղ, առողջ և ինքնավստահ, իմ ամենամեծ մոտիվացիան։
Ունեմ 4 տարվա մարզչական փորձ։ Վերապատրաստվել եմ WNBF-ում՝ շարունակաբար զարգացնելով մասնագիտական գիտելիքներս և հմտություններս։
Հավատում եմ, որ յուրաքանչյուր մեծ արդյունք սկսվում է փոքր քայլերից, կարգապահությունից և սեփական անձի հանդեպ հավատից։
Իմ նպատակն է օգնել յուրաքանչյուրին բացահայտել իր ներուժը և հասնել իր լավագույն տարբերակին